Թուրքիայի արտաքին գործերի նախարար Հաքան Ֆիդանը հայտարարել է, որ Անկարան ու Իսրայելը դատապարտված չեն հակամարտության. նա կոչ է արել թույլ չտալ երկու երկրների միջև հռետորաբանության հետագա սրում։ «Կարծում եմ՝ բացահայտ հակամարտության որևէ պատճառ չկա»,- ասել է Ֆիդանը։               
 

Վիկտոր Սողոմոնյան. Սուտն ու նենգափոխումն անբաժան են Նիկոլից

Վիկտոր Սողոմոնյան. Սուտն ու նենգափոխումն անբաժան են Նիկոլից
30.11.2020 | 13:39

ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի գրասենյակի ղեկավար Վիկտոր Սողոմոնյանն արձագանքել է ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի այսօրվա գրառմանը։

«Մտածում էի չարձագանքել կամ պարզապես ասել՝ տես երեկվա ասածս։ Բայց Փաշինյանի այս գրածի կապակցությամբ մի պատմություն հիշեցի։
Մեկն ընկերոջը հարցնում է․ ճի՞շտ է, որ մեր հարևանը լոտոյով մեքենա է շահել։ Պատասխանում է՝ մոտավորապես ճիշտ է, պարզապես ոչ թե հարևանը, այլ իր եղբայրը, ոչ թե լոտոյով, այլ՝ կազինոյում, ոչ թե մեքենա, այլ՝ բնակարան, ոչ թե շահել է, այլ՝ կրվել։ Սուտն ու նենգափոխումն անբաժան են Նիկոլից», - նշել է Վիկտոր Սողոմոնյանը։

Դիտվել է՝ 2749

Մեկնաբանություններ